Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կընդլայնվի գրադարանի տարածքը

Կընդլայնվի գրադարանի տարածքը
16.02.2019 | 16:06

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ամեն օր մինչև 1500 այցելուի է սպասարկում: Նրանց մի մասը նախընտրում է ընթերցել և աշխատել հենց տեղում՝ ընդամենը 50 քմ տարածքով ընթերցասրահում: Կա տարածքը ընդլայնելու անհրաժեշտություն:

Գրադարան այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ծանոթացել են առաջարկվող տարբերակներին և դրանք քննարկել տեղում: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նշված է նաև, որ գրադարանին անհրաժեշտ են նոր ու բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարվետ պայմաններով ընթերցասրահներ: Թե ո՞ր հատվածից և ինչպե՞ս կընդլայնվի գրադարանի տարածքը, մասնագետները կորոշեն առաջիկայում: Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից մեկնարկող բարեփոխումների համընդհանուր ծրագիրը կշարունակվի Երևանի համայնքային մյուս գրադարաններում:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ